ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ լավատեսորեն են տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ ՈՒկրաինան «շատ վատ վիճակում է»։ ՈՒկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը, և որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին ՈՒկրաինան կարող է հույս ունենալ։               
 

Շարունակենք սիրահարների մեջլիսը

Շարունակենք սիրահարների մեջլիսը
08.02.2025 | 11:00

Քառասունից հետո գույներն ուրի՜շ են,

բույրերն ուրի'շ են քառասունից հետո,

ձյուները մեկ այլ նազանքով են իջնում

ու պաղ թարմությամբ շնչում բազմակետով...

Քառասունից հետո ձայներն ուրիշ են,

հառնելս ուրիշ է, ապրելս` ուրիշ,

արևս նախկին հրկեզ խելառը չէ,

տաք երազկոտ է այն ...մտասու՜յզ մի քիչ:

Զույգ քսանից հետո մի՞թե դեռ կեսն է ...

մի թեթև ահ կա` սիրտս էլ է ուրիշ ,

մահեր տեսածս կարող եմ լոկ ասել.

«Բարև, այդ ես եմ» ...և գուցե՞ հիշես:

Զույգ քսանից հետո բայց հոգիս նու՜յնն է`

հավետ փյունիկն է... քանի կոտրեցին,

անարգված դարիդ պարծանքի վառ սյունն եմ,

ես` ապագայիդ միակ քաղաքացին:

Ողջ զրպարտանքը լուռ ու մունջ կրել եմ`

քառասունից հետո ասելն էլ ու՞շ է,

ախր մեղրաբույր ծաղկող ակացիան

քսաններից հետո թերևս ուրի՜շ է...

2010 թ., Ալավերդի

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Հ.Գ.

Ինչ ասես այսօր կտայի, որ Հայրենի՛ք, «ապագայիդ միակ քաղաքացին» չլինեի ։

Ախր հաբռգել ու հափրել էին, կողքինի տառապանքը չէին տեսնում,ահեղ գալիքը չէին զգում....

Դիտվել է՝ 5324

Մեկնաբանություններ